Փամբուխչյանը հասավ իր նպատակին. ովքեր են շտաբի պետի տեղակալները. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

ֆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երկար քննարկումներից ու խժդժոցներից հետո ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի տեղակալներն են ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել իշխող ուժի ներսում:

Մի կողմից՝ Տիգրան Ավինյանն էր փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն էր ուզում իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում: Ավինյանը նպատակ ուներ տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երեւանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

Ստացվում է՝ տեւական պայքարից հետո վերջիվերջո Արմեն Փամբուխչյանը հասավ իր նպատակին:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ