ՄԻՊ-ը Արցախից տեղահանվածների հետ քննարկել է նրանց իրավունքների պաշտպանության հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 29-ին, ընդունել է 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց ու  փախստականներին:
 
ՄԻՊ գրասենյակից հաղորդում են՝ քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Պաշտպանը լսել է նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում կապված են սոցիալական-տնտեական, քաղաքական իրավունքների հետ:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ իր մանդատի շրջանակներում կցուցաբերի համապատասխան աջակցություն խնդիրների լուծման համար:

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

--00—ՍՊ