Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման հրամայականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news

234883640_573920627350305_7254075211944868722_n

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն  հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ուրբաթ, 30 Յունիս 2023-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի միջեւ։ Նորին Ս. Օծութիւնը անգամ մը եւս վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Արացխի մեր ժողովուրդին։

Ապա, Վեհափառ Հայրապետը տեղեակ պահեց նախագահը վերջին շրջանին Յունաստանի ու Գանատայի վարչապետներուն եւ Կիպրոսի նախագահին հետ Արցախի հարցին գծով իր ունեցած խորհրդակցութիւններուն եւ յատկապէս յիշեալ անձնաւորութիւններուն մօտեցումներուն մասին։

Նախագահ Յարութիւնեան, իր կարգին, անդրադարձաւ Արցախին դիմագրաւած ներկայ մարտահրաւէրներուն։ Երկու խօսակիցներն ալ կարեւորութեամբ շեշտեցին Արցախի ինքնորոշման իրաւունքը ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրություում։

--00—ՅՄ