Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news

երիտասարդական ԵԱ

Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ըմբիշներ Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Նարեկ Գրիգորյանն ու Գուրգեն Սիմոնյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում ու կպայքարեն բրոնզե մեդալի համար։
 

--00—ՍՊ