Հայ բռնցքամարտիկը 5 անգամ նոկդաունի է ենթարկել Անգլիայի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

սս

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղորդում է հայ բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանի հերթական հաղթանակի մասին․

«Ալիկ Կճոյանը պարզապես ֆանտաստիկ է։ Մեր մարզիկը երկրոդ հաղթանակն է տոնում Եվրոպայի առաջնությունում` այս անգամ պարզապես ջաղջախելով բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Անգլիայի ներկայացուցչին։

Հայ բռնցքամարտիկը 5 անգամ նոկդաունի է ենթարկում Ջոն Ռիչարդսոնին ու հաղթում ժամանակից շուտ։ Հուլիսի 24-ին ասպարեզ դուրս եկած մեր բոլոր 4 բռնցքամարտիկները ռինգը լքել են հաղթանակած»։ 

--00—ՍՊ