Հայ մարզիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

դ

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան  հայտնում է՝ հայ մարզիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։

Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ դրսևորեց ու պարտության մատնեց Ասլանլի Կանանին։

Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրոդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխեց մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։

Արդյունքում վստահ հաղթանակ՝ 5։0 հաշվով։

--00—ՍՊ