Ավտովթար՝ Երևանում․ երկու մեքենա են բախվել, որոնցից մեկը՝ շտապօգնության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ֆֆ

 

Այսօր՝ հուլիսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։10-ի սահմաններում Դավիթ Բեկի 72/9 հասցեի դիմաց բախվել են 52-ամյա Վրեժ Մանուչարյանի վարած Kia Sorento մակնիշի և 43-ամյա Ամիր Զեյնալյանի վարած Toyota Hiace մակնիշի շտապօգնության ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

--00—ՍՊ