Վարնկաթաղում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ հակառակորդի նշանառության տակ գտնվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24news

183985

Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը՝ մանրամասնելով, որ գյուղի բնակիչներն այդ տարածքներն անվտանգ չեն համարում, ուստի այս տարի իրենց վարելահողերի մի փոքր մասն են կարողացել միայն մշակել։

«Անվտանգության նկատառումներից ելնելով, հողօգտագործողներն այդ տարածքները չեն կարողանում մշակել։ Ճիշտ է, գյուղամերձ տարածքներից հողամասեր ենք տրամադրել նրանց, սակայն բնակիչ ունենք, ով մի քանի տասնյակ հեկտարի հասնող վարելահող ունի, որ գտնվում է թշնամու նշանառության ներքո»,- նշել է համայնքապետը:

Նրա տեղեկատվությամբ՝ այնուամենայնիվ գյուղամերձ հատվածներում այս տարի կարողացել են ինչ-որ չափով հացահատիկայինների ցանքս կատարել, բացի այդ նախորդ տարիների համեմատ ընդլայնել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ