Իշխանության համար անվտանգությունն է կարևոր, իսկ ընդդիմությունը 30 տարի պարտիզանություն էր անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Մեզ հաջողվել է անվտանգային միջավայրը դարձնել կառավարելի, ինչը մեծագույն ձեռքբերում է։ Արևմուտքի շահագրգռվածության մասով նշեմ, որ առաջին հերթին Հայաստանի ժողովուրդն է շահագրգռված խաղաղության հաստատմամբ, ոչ թե որևէ երկիր: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով, Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2022 թվականին աշխարհում չորրորդն է, սա կարևոր նախադրյալ է երկրի բարգավաճման համար: Անդրադառնալով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը՝ պատգամավորը նկատեց. «30 տարի ընդդիմությունը պարտիզանական հայտարարություններ է արել, իսկ մեր համար կարևոր է անվտանգությունը: Պայքարել ու պայքարում ենք, որ արցախահայության իրավունքները պաշտպանված լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ