Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի վիրավորում ստանալու դեպքով քրվարույթներ են նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

211265

2023 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող՝ հարավ-արևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Նույն օրը հիշյալ զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:

Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողութունների հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։

--00—ՅՄ