Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 60 քաղաքացի. ՓԾ ուժեղացված ծառայության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

160705

Ինչպես հայտարարվել էր, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն, անցել են ուժեղացված ծառայության:

jraprkararner

Ժամը 15.00-ի դրությամբ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 8 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 4 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ:

jraprkararner

Նույն ժամանակահատվածի դրությամբ՝ Ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց:

Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ:

Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 6 շրջայց:

jraprkararner

Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 60 քաղաքացի, 4 փչովի նավակ, 1 ջրային հեծանիվ:

Իրազեկման աշխատաքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները:

«Շողակաթ» լողափում Ճամբարակի հրշեջ-փրկարարները ավազների արգելափակումից դուրս են բերել 2 տրանսպորտային միջոց:

Ահազանգ է ստացվել, որ «Դրախտ» հանգստյան գոտու մոտակայքում նկատվում է ռետինե նավակ և մոտակայքում լողացող քաղաքացի: Ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՆՓԱԻ կենտրոնի ջրափրկարարները հանգստյան գոտու «ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերով դուրս բերել ափ, որտեղ արձանագրվել է Լ. Ղ.-ի (ծնվ.1939 թ.) մահը:

jraprkararner

Ուժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կրկին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները։

--00—ՅՄ