Նորատուսում ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մարտի 27-ին ժամը 18։00-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Ջրատարի վթարի հետեւանքով մարտի 26-ին դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Նորատուս գյուղի ջրամատակարարումը, հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Ներկայումս տարվում են վթարի վերացման աշխատանքներ: Նախնական տվյալներով, ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մարտի 27-ին ժամը 18։00:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: