Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող․ վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

a25f4b2b-ac7a-4260-b7f2-4b1a89b4d34c.jpg

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել ​ մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ, մասնավորապես, դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում՝ սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Այդ մասին հայտնում են Սպիտակ ԲԿ-ից։

Նշվում է․«Երեխան հիվանդանոց է ընդունվել ​ լաթաձեւ պատռվածքներով՝ ​ ծայրահեղ ծանր վիճակում։ ​ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​ է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը՝ մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ, շարունակում են պայքարել​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է  ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց, նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել ​ է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

--00—ԶՀ