ՊԵԿ-ի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

26540575_0_0_1275_720_1920x0_80_0_0_29409349f4b383a2eb51b5f5e61df02f

Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի շենքերի հարևանությամբ տղամարդու դի կա։ Հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել։ Նա եղել է ձեռնաշղթայված։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ