«Հաղթանակ» կամրջից 2 տղամարդ փորձում են ցած նետվել․ մեկին փրկել են, մյուսին՝ փորձում են 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

․

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և փրկողների մեջ մեծ դերակատարություն ունեցավ երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը, ինչպես նաև «Ալֆայի» աշխատակից մի տղամարդ, հրշեջ-փրկարարներն ու փրկարար-հոգեբանը:

Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ են վարում իքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս