Իրացվել է թմրամիջոց․ հայտնաբերվել են 42 և 38 տարեկան երկու տղամարդիկ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին Մալաթիայի քրեական հետախույզների հետ։

Ոստիկանության ծառայողները նախ հայտնաբերեցին 42 և 38 տարեկան երկու տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թմրամիջոց էր իրացրել 50-ամյա տղամարդը։ Երևանում բնակվող երկու տղամարդ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամին ու հերոին։ Տղամարդիկ ձերբակալվեցին։ Նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև նրանց թմրամիջոց իրացրած 50-ամյա տղամարդը, որը ևս ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ՄՀ

Տեսանյութեր