Կեղծ լուր է, ինքնասպանության փորձ չի եղել․ մանրամասներ՝ Հաղթանակի կամրջի վրա տեղի ունեցած դեպքից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ռ

Օրեր առաջ առանձին լրատվամիջոցներում հրապարակվել էր «Հաղթանակի կամրջի վրա կանխվել է բանկերից մեկի աշխատակցի 26-ամյա որդու ինքնասպանության փորձը» վերտառությամբ հոդված, որտեղ ըստ հրապարակման ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել։

Պարեկները, փրկարարները և մի քաղաքացի, ով այդ պահին եղել է Օպել մակնիշի ավտոմեքենայով, մեծ դժվարությամբ կարողացել են այդ միջին տարիքի տղամարդուն դուրս բերել վտանգավոր եզրագծից անվտանգ վայր, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Irakanum.am-ին տեղի ունեցածից բացառիկ մանրամասներ են հայտի դարձել։ Եվ այսպես, որևէ քաղաքացի ինքնասպանության փորձ չի կատարել։ Պարեկների կողմից ոստիկանության բաժին տեղափոխված քաղաքացին Արմեն Ալոյանն է։ Հայտնի է դարձել, որ նա պարզապես վարչական իրավախախտում է արել, ինչի պատճառով էլ տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արմեն Ալոյանը։ «Նախ և ես, և ինձ ճանաչողները զարմացել էին այդ հրապարակումները կարդալուց։ Շատ մանրամասների մեջ խորանալու անհրաժեշտություն չեմ տեսնում, հատկապես, որ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Իմ կողմից պարզապես վարչական իրավախախտման դեպք է կատարվել, ինչն էլ արձանագրված է նաև ոստիկանությունում»,- ասաց Արմեն Ալոյանը։

Նա նաև նշեց, որ հնարավոր ինքնասպանության փորձի մասին լուրերը կեղծ են։ «Ոչ այդ օրը, ոչ էլ երբեք նման մտադրություն չեմ ունեցել։ Ես պարզապես ուզում եմ մեր հանրությանը այս մեկնաբանությունով ասեմ, որ թյուր տեղեկատվություն է տարածվել։ Ինչ վերաբերում է որոշների մեկնաբանություններին, ուղղակի նրանց մաղթում եմ առողջություն»,- նշեց Արմեն Ալոյանը, եզրափակելով, որ իրեն և իր ընտանիքին շատերն են ճանաչում։

Արմեն Ալոյանի հայրը Հայաստանում հայտնի բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ է, հորեղբայրը նույնպես, իսկ  պապն էլ նախկին գյուղապետ է։ 

--00—ԱՊ