ՀՀ-ն Լաչինի հետ կապված պնդումներով խոչընդոտում է խաղաղության շուրջ բանակցությունները․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

դդ
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 20-ի Կառավարրության նիստում հնչեցրած հայտարարությանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստում խոսելով Լաչինի ճանապարհից, ցույց տվեց հայկական կողմի մտադրությունը՝ օգտագործել այս հարցը քաղաքական նպատակներով, ինչպես նաև խոչընդոտել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են ընթանում։ «Քանի որ Հայաստանն ëանտեսել է այդ կոչերը, Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և ադրբեջանական օրենսդրության շրջանակներում ստեղծել է Լաչինէ սահմանային անցակետը և վերջին մի քանի ամիսների ընթացքում ապահովել  հայ բնակիչների և բեռնատար մեքենաների կողմից անցակետերի թափանցիկ և կանոնակարգված հատումը»»,- ասված է հայտարարությունում, փոխանցում է APA-ն

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են իբր Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից հայկական կողմի հրաժարումը վկայում է տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումների անհիմն լինելը․

«Սխալ են նաև հայկական կողմի հայտարարությունները, թե Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Ադրբեջանը երբեք հայ բնակիչների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն չի վարել։ Այն, որ Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանին խրախուսելու փոխարեն երկխոսության համար պայմաններ է առաջադրում, դիտվում է որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ․

«Ադրբեջանական կողմը,  որպես Հայաստանի հետ խաղաղ գործընթացի նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմամբ և հանդիսանում է բանակցային գործընթացի ակտիվ մասնակից։ Եթե ​​հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է ձեռնպահ մնա խաղաղության գործընթացին խոչընդոտող քայլերից»,- ասվում է հայտարարության մեջ։ 

--00—ՍՊ