Հայկ Մարությանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

hayk-marutyan-1

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․ «Օրերս ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցի ուղիղ կեսը նվիրեց ավագանու ընտրություններին ու հատկապես ինձ։ Այդ ընթացքում նրա արած մի շարք հայտարարություններին ստիպված եմ անդրադառնալ։

Մասնավորապես, թե ես իբր

1. մինչեւ 2018-ի հեղափոխությունը քաղաքական ժանրում ելույթ ունենալիս թույլտվություն էի ստանում իշխանություններից

2. ՔՊ կուսակցությանը միացել եմ «լավ ժամանակներում»։

Այդ առիթով ուղղակի տեղադրում եմ հատվածներ անցած տասնամյակում իմ հանրային գործունեության մասին։ Այստեղ պարզ երևում է թե ով ում և երբ է միացել:

Ժողովուրդ ջան, կանխավ ներողություն եմ խնդրում անհամեստության համար, սա տեղադրում եմ բացառապես մեր ընդդիմախոսների հիշողությունը թարմացնելու նպատակով։

Հ.Գ. Ի դեպ, երբ սկսել էինք պայքարը հին համակարգի դեմ ՔՊ-ն դեռ գոյություն չուներ»։

--00—ՅՄ