Փաշինյանը բացել է պաշարված ամրոցի դռները, մի օր էլ էքսպեդիցիոն կորպուս կմտնի ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Փաշինյանը բացել է պաշարված ամրոցի դռները, մի օր էլ էքսպեդիցիոն կորպուս կմտնի ՀՀ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Վրթանեսյանի համոզմամբ, անհրաժեշտ է հասարակությանը մոբիլիզացնել, և «Հայաքվե» նախաձեռնությունը այդ ուղղությամբ կարող է շատ լուրջ մեխանիզմ դառնալ։ Ըստ Վրթանեսյանի՝ եթե Եվրատիսիլի շուրջ մոբիլիզացվում են, ապա ինչո՞ւ պետք է Ղարաբաղի շուրջ չմոբիլիզացվեն։

Փորձագետի պնդմամբ, տպավորություն է, թե անընդհատ տոների մեջ ենք ապրում, իշխանությունն այն մեսիջն է տալիս, թե ամեն բան լավ է, փող կա և եթե Արցախն էլ հանձնենք, ապա էլ ավելի լավ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ