Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել ու կալանավորվել է 2021–ից հետախուզվող Իրանի քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24news

954901

Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի, որն արդեն 2 տարի հետախուզման մեջ էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 21-ին Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Յունես Զ.-ն։

Նա 2021 թ. օգոստոսի 15-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։

Հայտնաբերման մասին տեղեկացվել է ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն:

41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

--00—ՅՄ