Վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

l-0x0wh-786x458z-1 (1)

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ի ժամը 05.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ սահմանը հատելիս հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 26-ամյա Գևորգ Պ.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ