Վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

3d5f5b1a-49b2-442a-a345-62e32e71935c.jpg

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ