Այսուհետ ոստիկան կարող են լինել 155 սմ հասակ և 47 կգ քաշ ունեցող դիմորդները․ նոր փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

dd

Լավարկվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող պահանջները, հիվանդությունների ցանկը համապատասխանեցվել է միջազգային դասակարգիչներին

Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրային համալրման կապակցությամբ՝ պրակտիկայում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրների լուծման նպատակով վերանայվել են ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։

Նվազեցվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերը՝ հասակը՝ 160 սմ-ից 155 սմ-ով, իսկ քաշը՝ 50 կգ-ից՝ 47 կգ-ով,

մի շարք մասնագիտական եզրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափորոշիչներին, իսկ նկարագրված հիվանդությունները՝ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական չափորոշիչներին,

սահմանվել են միասնական պահանջներ, որոնք վերաբերում են Ոստիկանության բոլոր ծառայություններին՝ անկախ պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթների տեսակներից։

--00—ՍՊ