«Վագներ»-ը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

պրիգ

Ռուսական «Վագները» դադարեցրել է վարձկանների հավաքագրումը և մարտիկների մեծ մասին՝ «ծանր աշխատանքից» հետո ուղարկել է արձակուրդ։ Այս մասին  թելեգրամյան ալիքով հայտնում է խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

«Քանի դեռ մենք կադրերի պակաս չենք զգում, չենք նախատեսում նոր համալրում իրականացնել»,- ասել է Պրիգոժինը ։

Պրիգոժինի խոսքով՝ Ռուսաստանի մարզերում վարձկանների հավաքագրման կենտրոնների բացման ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Վագները շարունակում է աշխատել Աֆրիկայում և Բելառուսի «ուսումնական կենտրոններում»։

--00—ԼՀ