Քարագլխի և Փառուխի հատվածում ադրբեջանցիները 150-170-հոգանոց զորախումբ են պահում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Քարագլխի և Փառուխի հատվածում ադրբեջանական դիրքեր կան, իմ տեղեկություններով 150-170-հոգանոց զորախումբ են պահում անտեղ, կարողանում են նաև հերթափոխ իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով ներկա պահին Քարագլխի հատվածում տիրող իրավիճակին։

Իշխանյանը հավելեց, որ այդ զորախմբի թիկունքից ռուս խաղաղապահների պատնեշն է և հույս հայտնեց, որ ապագային միտված քայլերը ադրբեջանցիներին հետ կմղեն իրենց ելման դիրքեր։

Մանրամասները՝ տեսանյութում․

--00--ԱՀ