Փառուխի մոտ իրավիճակը հանգիստ է, թշնամու հետ բախումներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

հասարակական

Արցախի Ասկերանի շրջանի մոտ իրավիճակը հանգիստ է, հակառակորդի հետ բախումներ տեղի չեն ունեցել։ Այս մասին 24News-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ուժեր դուրս բերել շփման գիծ, Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի մոտ մեծ կուտակումներ են նկատվում։ Անահիտ Պետրոսյանի խոսքերով՝ իրավիճակը հանգիստ է նաեւ Փառուխ գյուղի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը՝ առաջ գալով ու զբաղեցնելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին սկսվել, որպեսզի ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադառնան, սակայն վերջինները շարունակում են գյուղի մոտակայքում մնալ։

--00--ՏՏ