Պուտինը զորակոչի տարիքը բարձրացրել է մինչև 30 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գործող օրենսդրությունը փոփոխող դաշնային օրենքը, ինչի արդյունքում 2024 թվականի հունվարի 1-ից զորակոչի տարիքը 27-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։

Նշենք, որ ՌԴ-ում զորակոչային տարիքը 27-30-ի հասցնելու մասին օրենքի նախագիծը կապված է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի հետ։

--00—ՅՄ