Մասնակցեցի շինարարների օրվան նվիրված միջոցառմանը և Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ավ

Երեկ մասնակցեցի շինարարների օրվան նվիրված տոնական միջոցառմանը և Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ՝ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվեց ՃՇՀԱՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը: 

 «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը արժանացան «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Գասպարյանը և «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Դե իսկ  Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը»,-  գրել է նա։

--00—ԼՀ