Միջազգային աստղագիտական միության գիտաժողովին քննարկվել են երկրաշարժագիտության հիմնահարցերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

գ

Այսօր մեկնարկեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Արեգանային և աստղային ջերմափոխանցման գոտիների և մթնոլորտների շարժընթացը» գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) համատեղ ջանքերով և կտևի մինչև օգոստոսի 25-ը։

Գիտաժողովի բացմանը մասնակիցներին ողջունեցին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆ․, գիտաժողովի գիտական կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Գետլինգը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Աշոտ Սաղյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը և ԲԱ տնօրեն, գիտաժողովի տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը։ Բացմանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ինչպես նաև ՀՀ ԲՏԱ նախարարության Գիտատեխնիկական վարչության պետ Անդրանիկ Սարգսյանը։

Վերջին տասնամյակներին թեման մեծ հետաքրքրություն է վայելում հետազոտողների շրջանում։ Շնորհիվ ուղեծրային աստղադիտարանների վրա գտնվող ժամանակակից դիտողական սարքավորումների՝ այժմ արդեն հասանելի են մեծ թվով արժեքավոր տվյալներ, ինչն էլ նպաստում է թեմայի ուսումնասիրությունների առաջընթացին։

Գիտաժողովին քննարկվող հիմնական թեմաներից են ջերմափոխանցումը, արեգակնային և աստղային դիֆերենցիալ պտույտները և միջօրեական շրջապտույտները, համաշխարհային դինամոն, արեգակնային և աստղային երկրաշարժագիտությունը, մագնիսական հոսքի առաջացման, արևաբծերի և աստղաբծերի առաջացման տեղական գործընթացներ։

Հիշեցնենք, որ սա թվով 365-րդ ՄԱՄ գիտաժողովն է և 7-րդ-ը, որ անցկացվում է Հայաստանում։ Մասնակիցները տարբեր երկրների առաջատար գիտնականներ են։ Նրանց թվում կան նաև հայազգի մասնագետներ։

--00—ԱՊ