Քամի, փոշի, անձրև, կքշի-կտանի․ ոստիկանները հավաքում են ակցիա անող քաղաքացիների վրանները 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

d

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Վահագն Մինասյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։ Որպես նորամուծություն բերման չենթարկեցին Սուրեն Սահակյանին։

Ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով։

Հիշեցնենք՝ Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները Մաշտոցի պուրակում վրան են տեղադրել։ 

«Վրանը տեղադրելուց հետո լինելու ենք Մաշտոցի պուրակում, քաղաքացիները կարող են մոտենալ, մասնակցել քննարկումների»,- նշել էր նա։

Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ՝ Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

 

--00—ՍՊ