Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

օդ

Երևանում մթնոլորտային օդում  փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունվարի 17-21-ը, Նոր Նորքում՝ հունվարի 19-ին։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում  հունվարի 18-ին և 19-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում հունվարի 17-ին։

--00—ԼՀ