Աղստև գետից 29-ամյա քաղաքացի է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

19701213_0_85_1600_985_1920x0_80_0_0_66b740bb49e0a3a3d2697bfc11cd4b93

Օգոստոսի 22-ին՝ ժամը 23։49-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղստև գետում քաղաքացի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Ս․ Դ․-ին (ծնված 1994 թ․) դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

--00—ՅՄ