Քաղաքացին փորձել է ավտոմեքենայով անցնել Աղստև գետը և արգելափակվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

photo_2023-08-25_10-07-56

Օգոստոսի 24-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստեւ գետը եւ արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստեւ գետից:

--00—ՅՄ