Տաթև-Կապան ճանապարհին բեռնատար ավտոմեքենան չի կարողացել շարունակել ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

l-0x0wh-786x458z-1

Հունվարի 14-ին, ժամը 20:15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 100 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատարը. վերջինս շարունակել է ընթացքը:

--00—ՅՄ