Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

անա

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ․
 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։
33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտականություն, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:
 

Ուստի, Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման և զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունի մարդու իրավունքների արդյունաավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը:
 

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը»:

--00--ԼՀ