Արևմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհուրդը 24-ժամյա հացադուլ է սկսում՝ ի աջակցություն Արցախի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

արց

Արևմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհուրդը 24-ժամյա հացադուլ է սկսում՝ ի աջակցություն Արցախի:

Այս մասին նշվում է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական միության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։ 

Ակցիայի մասնակիցները պահանջում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից՝ հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի կողմից Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ: 

--00—ԼՀ