ՀՀ-ն ստեղծում է Հնդկաստան-ԵՄ տրանսպորտային միջանցք՝ Վրաստանի և Իրանի միացմամբ. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Վահան-Քերոբյան

Հայաստանն աշխատում է նախագծի վրա, որով Հնդկաստանը Իրանի, Վրաստանի և ՀՀ միջոցով կկապվի եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ճեպազրույցում, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Քերոբյանն ընդծել է, որ այս նախագիծը հնարավորություն կտա ստեղծել Հնդկաստան-Եվրոպա նոր տրասնպորտային միջանցք, որը թույլ կտա՝ Հնդկաստանի և Եվրոպայի առևտրաշրջանառության մի մասն անցնի նշված ուղով։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ինքը։ Այժմ մշակվում է ծրագիր, որը կներկայացվի Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի գործընկերներին։

--00—ՅՄ