ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել: Ցնցումները զգացվել են նաև Աթենքում, որը էպիկենտրոնից 129 կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Աղբյուրը նշում է, որ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գալակսիդիոն քաղաքի մոտակայքում: