Շենգավիթի նստավայրի մոտ երևացող բարձրահարկ շինությունները գոյություն չունեն․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Screenshot_4

ԲԴԽ մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Պետրոսյանի կողմից տարածված գրառումը և լուսանկարները, որոնք տեղ են գտել նաև մամուլում, թե իբր « Շենգավիթի դատարանն այլեւս ՀՀ-ին չի ենթարկվում. հարգվում է Վենեսուելայի կամ Կոլումբիայի դրոշը» իրականությանը չեն համապատասխանում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ լուսանկարները կից:

Օգտատիրոջ կողմից տարածված լուսանկարների կեղծ լինելը հավաստում են նաև պատկերված նստավայրի կողքին երևացող բարձրահարկ շինությունները, որոնք Շենգավիթի նստավայրի հարակից տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել և չունեն:

Խնդրում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող տեղեկություններ տարածելուց»:

--00—ՅՄ