Թուրքիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

28368194_0_162_1600_1067_2072x0_60_0_0_83c457fbe205d8e684ab37c0793cf8fc

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, պաշտպանության նախարարությունը զինվորականների խումբ է ուղարկել աղետի գոտի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 5 մարդու մասին, ովքեր անհետ կորել են երկրի արևմուտքում գտնվող Քիրքլարելի նահանգում առաջացած ջրհեղեղներից հետո։

«Մենք գտել ենք ջրհեղեղի հետևանքով արգելափակվածներից երկուսի դիերը, ևս չորսի որոնումները շարունակվում են: Հուսով ենք, որ նրանց առողջ կգտնենք, քանի որ այս հատվածում կան ելքեր դեպի մայրուղի», - ասել է Քիրքլարելիի նահանգապետ Բիրոլ Էքիջին, ով տեղում համակարգում է փրկարարական աշխատանքները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ