ՀԱՄԱՍ-ի կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 40 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1121458

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 40 մարդ զոհվել է, 740-ը ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով բժշկական հաստատություններին։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։  Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

--00—ՅՄ