Հատուկ օպերացիա․ դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել մեծ թվով քրեական հեղինակությունների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_5

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մահոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացվել է ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա։

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Երևանից Վանաձոր էին ժամանել ոստիկանական հատուկ դիմակավորված ջոկատայինները, ովքեր Վանաձորի տարբեր հատվածներից ոստիկանության Տարոնի և Բազումի բաժիններ են տեղափոխել քրեական պատմություններով Վանաձորում հայտնի, քրեական ենթամշակույթ կրողների։

Մեծ մասը զգալով, որ դիմակավորված ոստիկանները իրենց հետևից են եկել, փորձել են կամ դիմել փախուստի, կամ աննկատ հեռանալ ոստիկանների տեսադաշտից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ