Անդրեյ Կոնդրաշովն ընտրվել է ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

մ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովն ընտրվել է ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նախագահ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ТАСС-ը։

Որոշումն ընդունվել է ԱՊՀ տեղեկատվական խորհրդի՝  Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող նիստի ընթացքում։ Նշվում է, որ որոշումը կայացվել է միաձայն։

Կոնդրաշովը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունները կպահպանեն և կզարգացնեն ստեղծագործական, պրոֆեսիոնալ և բարեկամական կապերը ինչպես ԱՊՀ երկրների տեղեկատվական խորհրդի գործունեության, այնպես էլ ամենօրյա լրատվական աշխատանքի շրջանակներում։ «Մեր փոխգործակցությունը, փորձով կիսվելու հնարավորությունը, անկասկած, կարևոր են, որպեսզի պահպանենք և ամրապնդենք հեղինակությունն ու առաջատար դիրքերը մեր երկրների մեդիա հարթակներում, ԱՊՀ ընդհանուր տեղեկատվական տարածքում և համաշխարհային մասշտաբով»,- ասել է նա։

--00—ԼՀ