Վարշամ Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար․ նա լիազորությունները կստանձնի հունվարի 18-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

վ

Ավագանու 23 կողմ, 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար։ Այս մասին  հայտնում են համայնքապետարանից։

Նշվում է, որ նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։

Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանվել է 2024 թվականի հունվարի 18-ը։

--00—ԼՀ