Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի վերջին անդամենրը՝ 87 կգ քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանն ավարտեցին իրենց ելույթը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում։

Տաթև Հակոբյանը, որը Երևանում անցկացված առաջնություն նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը, երկամարտում ցույց տալով 237 կգ (105+132) արդյունք՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Իսկ Երևանում կայացած ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 235 կգ (105+130) արդյունքով 6-րդն էր։

Այսօր ավելի վաղ մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը B խմբում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 223 կգ (96+127) արդյունքով, հայտնում է armsport-ը։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում երկամարտի դեռևս միակ մեդալն ապահովել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ 312 կգ (142+170) արդյունքով դառնալով մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:

Աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

--00—ՍՊ