Ծանրամարտի ԱԱ․ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր բրոնզ նվաճեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

-e1694961405488-750x375

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում են Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

Պոկում վարժությունից հետո աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը զբաղեցրել է երրորդ տեղն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 212 կգ կշռող ծանրաձողը։ Հայազգի ծանրորդ, Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 213 կգ արդյունքով։ Առաջատարը վրացի Լաշա Տալախաձեն է՝ 220 կգ արդյունքով։

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 6-րդ տեղում է՝ 200 կգ արդյունքով։

Քիչ անց կմեկնարկի նաև հրում վարժությունը։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ