Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց արծաթե, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

342374344_2495822287248865_4033389806224966988_n-750x375

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում վերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:

Արդեն ավարտվել է պոկում վարժությունը, որի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նվաճել է փոքր արծաթե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե մեդալ:

Լալայանը գլխավերևում պահել է 212, իսկ Մարտիրոսյանը՝ 195 կգ կշռող ծանրաձողը:

Այս վարժությունից հետո առաջատարը վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն է՝ 222 կգ արդյունքով:

--00—ՅՄ