Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

12

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվել է աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով:

«Առաջին ալիք»-ի փոխանցմամբ՝ +109 կգ քաշայինների պայքարում նախորդ տարվա Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը հավասարը չունեցավ նաև Ալբանիայի մրցահարթակում: Երկամարտում Լալայանը գրանցեց 440 կգ արդյունք։

--00—ԻԴ