Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

բոքս-750x375

Հայ բռնցքամարտիկները մեդալնով են վերադառնում Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։

Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։

Մեր բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդայանի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխումը։

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն իր հերթին հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը

--00—ՅՄ